երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փարաքարի ավագանու նիստը միջադեպով մեկնարկեց

Փարաքարի ավագանու նիստը միջադեպով մեկնարկեց

Փարաքարում այսօր` հունվարի 7-ին,  ավագանու նիստը սկսվեց միջադեպով:

Համայնքապետարանի բակում  հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները եւ ցանկանում էին մտնել համայնքապետարան, ինչը թույլ չտվեցին ոստիկանները:

Նշենք, որ համայնքապետարանը շրջափակված է մեծ թվով ոստիկաններով։

Հավաքվածները վանկարկում են «Արդարություն», ավագանու նիստն արդեն մեկնարկել է:

  • Կիսվել: