կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փամբակի անտառպետության տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ

Փամբակի անտառպետության տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ

Փետրվարի 23-ին, Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

***

Հիշեցնենք, որ Փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

  • Կիսվել: