հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պահանջում ենք, որ Մամիկոն Ասլանյանը մասնակցի Վանաձորի ավագանու առաջին նիստ․ հայտարարություն

Պահանջում ենք, որ Մամիկոն Ասլանյանը մասնակցի Վանաձորի ավագանու առաջին նիստ․ հայտարարություն

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը պահանջում է, որ համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը մասնակցի ավագանու առաջին նիստին եւ չզրկվի իր սահմանադրական իրավքունքից։ Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարությունում։

«Որպես նորընտիր ավագանու՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ներկայացնող անդամներ, հենվելով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների վրա, որոնց համաձայն Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝ 1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը, իսկ ընտրվելու իրավունքի դեպքում ամրագրում է այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում, պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունից իրականացնել իրենց ուղիղ պարտավորությունը, այն է՝ ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր համայնքի ընտրված ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը, ով կալանավորված է, մասնակցի ավագանու առաջին նիստին և չզրկվի իր սահմանադրական իրավունքից»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու տեղական ընտրություններում տասը քաղաքական ուժերից հինգը հաղթահարեցին շեմը։ Հաղթանակը տարավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (9 մանդատ) երկրորդ տեղում էր Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (5 մանդատ), երրորդ տեղը՝ չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրեցին «Հայրենիք» (2 տեղ) եւ «Ապրելու երկիր» (2 տեղ) կուսակցությունները։

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։

  • Կիսվել: