Պահանջում եմ ինձ՝ ՀՀ քաղաքացուս հասանելիքն ու խոստացվածը․ Ստոյպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտնած մտահոգությանը։
«Իսկ ես պնդում եմ իմ սահմանադրական իրավունքը՝ կազմավորեք այն ՍԴ-ն, որը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։ Իսկ դա նշանակում է՝ ազատել այն անդամներին, որոնք դատավոր չեն ու չեն համապատասխանում ՍԴ դատավոր նշանակելու սահմանադրական պահանջներին ու այդ ընթացակարգերից դուրս են վաղուց․․․ Ու դրանով ես ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտում, պահանջում եմ ինձ՝ ՀՀ քաղաքացուս հասանելիքն ու խոստացվածը։
ՍԴ գոու հոում»,- մասնավորապես գրել է նա։