շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պահանջելու ենք, և Արմեն Սարգսյանը պետք է կատարի իր պարտքը, այլապես Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան

Պահանջելու ենք, և Արմեն Սարգսյանը պետք է կատարի իր պարտքը, այլապես Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան

Արմեն Սարգսյանը մինչև հիմա Օնիկ Գասպարյանի վերաբերյալ թուղթը չի ուղարկել ՍԴ. ես հարցնում եմ՝ ինչո՞ւ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք պահանջում ենք, որ բժիշկը բժշկությամբ զբաղվի, ուսուցիչը՝ ուսուցչությամբ: Բա նախագահի պաշտոնը ո՞րն է, իր պարտականությունն է դա: Ինքը ոչ թե երեք օր պետք է սպասեր, այլ նույն օրը պետք է ուղարկեր:

Վաղը մենք հանդիպելու ենք իր հետ, էլի կհամոզենք, բայց ինչպես կարելի է րոպեն մեկ տարբեր պաշտոնյաների համոզել, որ կատարեն իրենց պարտքը, որը պարտավոր են կատարել: Պահանջելու ենք, ու ինքը պետք է կատարի իր պարտքը: Եթե չի կատարում, ուրեմն՝ Շուշիի անկումն իր խղճի վրա է՛՛:

 

  • Կիսվել: