երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ոստիկանության ծառայողը «07»-ով բախվել է կայանված Hyundai-ին․ 1 զոհ, 2 վիրավոր

Ոստիկանության ծառայողը «07»-ով բախվել է կայանված Hyundai-ին․ 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ հունվարի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 23:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արսեն Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված,  Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին: 

Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ,  43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ  Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության կապիտան է, իսկ Վ. Հարությունյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժակ: Մանրամասները սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: