Հայաստանի առաջնահերթությունն է Նագոյայի արձանագրության արդյունավետ իրականացումը. Համբարձում Մաթևոսյան․
COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել գենետիկական ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխման հարցերին նվիրված աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Նագոյայի արձանագրությանը Հայաստանի միանալուց հետո մեր առաջնահերթությունը ստանձնած հանձնառությունների արդյունավետ իրականացումն է՝ գենետիկական ռեսուրսների պատասխանատու օգտագործումն ու տեղական համայնքների ավանդական գիտելիքների արժևորումն ապահովելու համար։
Նախարարն անդրադարձել է արձանագրության իրականացման ազգային ճանապարհային քարտեզի մշակմանը՝ կարևորելով տեղեկատվության փոխանակումը, միջազգային փորձն ու գործընկերների աջակցությունը։


