ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ոստիկանները փակել են Փարաքարի համայնքապետարանի մուտքը. Վոլոդյա Գրիգորյանին չեն թողնում ներս մտնել (ուղիղ)

Ոստիկանները փակել են Փարաքարի համայնքապետարանի մուտքը. Վոլոդյա Գրիգորյանին չեն թողնում ներս մտնել (ուղիղ)

Փարաքար համայնքում, որտեղ այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությւնը,  ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը:

Իր խոսքում Վոլոդյա Գրիգորյանն ասաց, որ ապշած է ժողովրդի ընդունելությունից: Այնուհետեւ նա ընթերցեց իր երման տեքստը:

Դրանից հետո Վոլոդյա Գրիգորյանը քաղաքացիների ուղեկցությամբ մոտեցավ համայնքապետարանի շենքին, ակայն այնտեղ ոստիկանները մի քանի շարքով շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս ներս մտնել:

  • Կիսվել: