հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկաններին պարգևավճար ենք տվել, ճիշտ ենք արել, ավելի շատ պետք է տանք. Սիմոնյան

Ոստիկաններին պարգևավճար ենք տվել, ճիշտ ենք արել, ավելի շատ պետք է տանք. Սիմոնյան

17 կուսակցությունների ներկայացուցիչներից մեկն ասում է, որ ոստիկաններին պարգևավճար ենք տվել, բա ճիշտ ենք արել, ավելի շատ պտի տանք: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մեր ոստիկանները կարգուկանոն են պահում, որ լրագրողների վրա չհարձակվեն նրանք, ովքեր երթ են անում»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության ակցիային, որը դեռ շարունակվում է Բաղրամյան պողոտայում, Սիմոնյանը մեղադրեց քաղաքացիներին օղի, գումար ու ուտելիք բաժանելու մեջ:

«Իսկ ընտեղ, որ մարդիկ կանգնում են, գումար չեք բաժանո՞ւմ, օղի ու ուտելիք չեք բաժանո՞ւմ»,-հայտարարեց նա նիստի ժամանակ:

  • Կիսվել: