երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ադրբեջանցի պատգամավորների ներկայության դեմ բողոքող ակտիվիսների նկատմամբ կիրառված ոստիկանական ուժն անհամաչափ էր․ Թագուհի Թովմասյան

Ադրբեջանցի պատգամավորների ներկայության դեմ բողոքող ակտիվիսների նկատմամբ կիրառված ոստիկանական ուժն անհամաչափ էր․ Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրեւմ է. «Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ակտիվիստների նկատմամբ քիչ առաջ կիրառված ոստիկանական ուժը խիստ անհամաչափ էր իրավիճակին:

Ադրբեջանցի պատգամավորների ներկայության մասով հայ հասարակության ցասումը 44 օրյա դաժան, հանցանքներով ուղեկցվող պատերազմից հետո խիստ բնական է: Ի՞նչ իմաստ կար ՀՀ քաղաքացիների մասին հավաքի ժամանակ ուղիղ եթերով խոսել «սրան, դրան» ձևակերպումներով:

Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաև ձեր աշխատանքն է, բայց անթուլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով:

ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա՝ ակնկալելով կոշտ գնահատական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների և խոսույթի մասով»:

  • Կիսվել: