հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որոշ ընդդիմադիրներ թափառում են Տավուշի սահմանամերձ գյուղերում՝ հրահրելով բախումներ. Գագիկ Մելքոնյան

Որոշ ընդդիմադիրներ թափառում են Տավուշի սահմանամերձ գյուղերում՝ հրահրելով բախումներ. Գագիկ Մելքոնյան

ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները՝ լինի խաղաղության գործընթացը արագացնել, թե ՌԴ-ից բացի այլ երկրներից զենք-զինամթերք ձեռք բերելը, կամ նույնիսկ  արևմտյան երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը, ունենում են երեք կոշտ քննադատ՝ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովան, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի ընդդիմությունը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում  հայտարարությունների ժամին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանը սկսեց կրակել հայկական դիրքերի ուղղությամբ՝ փորձելով լարել իրավիճակը, որոշ ընդդիմադիրներ էլ կեղծ հայրենասիրական ճառեր ասելով թափառում են Տավուշի սահմանամերձ գյուղերում՝ փորձելով սահմանային բախումներ սադրել։ Սա փաստում է, որ ոչ միայն մեր ընդդիմության և հակառակորդների նարատիվներն են նույնը, այլև գործողությունների տրամաբանությունը»,- ասաց Մելքոնյանը։  

  • Կիսվել: