կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Սպառազինման ուղղությամբ ՀՀ ջանքերը սպառնալիք են խաղաղ գործընթացի համար». Բայրամով

«Սպառազինման ուղղությամբ ՀՀ ջանքերը սպառնալիք են խաղաղ գործընթացի համար». Բայրամով

՛՛Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը չծառայող երրորդ կողմերի ներգրավումը սպառնալիք է խաղաղ գործընթացին՛՛։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ջիդդայում իր իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ԱՊՊԱ-ն:

Նա նաև նշել է, որ ՛՛որոշ պետությունների կողմից սպառազինման ուղղությամբ Հայաստանի ջանքերը սպառնալիք են խաղաղ գործընթացի համար՛՛ (չակերտները-խմբ.):

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև համագործակցության օրակարգում գտնվող երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:

 

  • Կիսվել: