հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որոշ հոգևորականներ հիշել են, որ Ոսկեպարում եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում. Փաշինյան

Որոշ հոգևորականներ հիշել են, որ Ոսկեպարում եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում. Փաշինյան

Ոսկեպար և Կիրանց գյուղերում ես` որպես վարչապետ, մի քանի անգամ եմ եղել` պաշտոնապես էլ, ոչ պաշտոնապես էլ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես վարչապետ լինելուց հետո Ոսկեպար և Կիրանց գյուղերում մի քանի անգամ եմ եղել, պաշտոնապես էլ , ոչ պաշտոնապես էլ, և երբ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս եկեղեցու մասին հիշել և քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել, սա ստենդա՞փ է, չեմ հասկանում»,- հայտարարեց նա։

«Ու եթե որոշ հոգևորականներ կան հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են այնտեղ պատարագ արել»,–ասաց նա։

Նշենք, որ ապրիլի 7–ին Ոսկեպարի եղեկեցում պատարագ է մատուցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։

  • Կիսվել: