երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Որևէ մեկը չի կարող մեր բերանը փակել․ Արմեն Աշոտյան

Որևէ մեկը չի կարող մեր բերանը փակել․ Արմեն Աշոտյան

Այսօր վերաքննիչ դատարանը քննում է  «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Ա․ Թավադյանի փաստաբանի բողոքը։ Ի պաշտպանություն Թավադյանի՝ նրա կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակպերպել, որին մասնակցում են նաև ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները։

«Հայաստանում ազատ խոսքը վտանգված է, Հայաստանի իշխանությունները նոր գրոհ են սկսում։ Չկա քաղաքականություն առանց ազատ խոսքի, չկա քաղաքական գործունեություն առանց այլակարծության»,- լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ պետք չէ ուշադրություն դարձնել  դատարանի մոտ ներկա քաղաքացիների սակավաթվությանը։

Պետք եղած դեմքում իրենք 5000, 10 հազար կդառնան։

«Որևէ մեկը չի կարող մեր բերանը փակել, լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշում գործադրել: Այս ամեն ինչն այս իշխանությունների քթից դուրս է գալու՝ և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ես վստահ եմ, որ այս գործերը քանդվելու են միջազգային ատյաններում»,- հայտարարեց Աշոտյանը

  • Կիսվել: