երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որեւէ իշխանություն երբեւէ նման ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար․ Քոչարյան

Որեւէ իշխանություն երբեւէ նման ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար․ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանին շատ հանգիստ կարելի է մեղադրել եւ հողերը հանձնելու եւ չհանձնելու համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա իսկական բառախաղ է։ Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել հողերը հանձնելու համար՝ պատերազմի արդյունքում, չհանձնելու համար՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այդ բոլոր մեղադրանքները Քրեական օրենսգրքի մեղադրանքների մի մեծ ուսապարկ է, այս մարդիկ շալակած ման տալիս, եւ գուցե սա է պատճառը, որ ինքնանպատակ է դարձել իշխանությունը պահելը։ Սա հզոր մոտիվացիա է, եւ վախենալու բան, իրոք, պետք է ունենալ։ Հնարավոր չէ, որ այս աղետը դու բերես քո երկրի, ժողովրդի գլխին եւ չվախենաս։ Ճիշտ են անում, որ վախենում են, եւ դա արտահայտվում է հազարավոր ոստիկանների հետ տեղաշարժով։ Որեւէ իշխանություն երբեւէ նման ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Չափազանց թանկ են նստում երկրի համար այս իշխանությունները։ Այս ամբողջ վախերի գինը մենք են տալիս»,- նշեց երկրորդ նախագահը։

  • Կիսվել: