հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Որևէ այլ հայտարարություն չենք արել. ԲՀԿ-ականը՝ Վազգեն Մանուկյանի՝ վարչապետի նաև իրենց թեկնածուն լինելու վերաբերյալ

Որևէ այլ հայտարարություն չենք արել. ԲՀԿ-ականը՝ Վազգեն Մանուկյանի՝ վարչապետի նաև իրենց թեկնածուն լինելու վերաբերյալ

«Մենք որևէ այլ հայտարարություն կարծեմ չենք արել»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով «Լուրեր»-ի հարցին, թե արդյոք Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է մնալ վարչապետի իրենց թեկնածուն:

Իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պայմանների վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան էլ Տոնոյանը նշեց, թե քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել, և քաղխորհրդի օրակարգում պետք է հենց այդ պայմանների շրջանակը քննարկման հարցը լինի, որով քաղաքական դիրքորոշումը կկանխորոշվի և կներկայացվի: Շեշտեց՝ քաղաքական դիրքորոշումը հստակեցվում է քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցության նախագահի գլխավորությամբ:

  • Կիսվել: