կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Օրենսդրական փոփոխություններ. Ավագանու անդամները եւս կկարողանան համայնքների ղեկավարներ ընտրվել

Օրենսդրական փոփոխություններ. Ավագանու անդամները եւս կկարողանան համայնքների ղեկավարներ ընտրվել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։

Հարցն առաջարկվում է դիտարկել արագացված ռեժիմով՝ այն քննարկելով ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ վերջնական ընթերցմամբ։ Այն ներկայացրեց իշխող կուսակցության պատգամավոր, օրինագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ արտակարգ իրավիճակների դեպքում համայնքի ղեկավար կարող է ընտրվել  ավագանու անդամներից մեկը:

Օրինակ, եթե ինչ-ինչ պատճառներով համայնքն առանց ղեկավարի մնա, վարչապետը կկարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ով կկատարի իրեն վերապահված գործառույթներն ու պարտականությունները՝ մինչեւ համայնքի նոր ղեկավարի ընտրությունը։ Ընտրվելու իրավունքից կարող են օգտվել նաեւ ավագանու անդամները։

Նշենք, որ փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է նիստը:

  • Կիսվել: