«Վարդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և Աղավնատուն բնակավայրում կգործարկվեն շչակներ
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Վարդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ:



