երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Օրենքը մշակվեց և ընդունվեց քաղաքական կամքի և հետևողական ջանքերի շնորհիվ․ Զարուհի Բաթոյան

Օրենքը մշակվեց և ընդունվեց քաղաքական կամքի և հետևողական ջանքերի շնորհիվ․ Զարուհի Բաթոյան

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդունումն ԱԺ կողմից կարելի է պատմական իրադարձություն համարել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, ում գրառման մեջ կարդում ենք․

«Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը:

Սա կարելի է պատմական իրադարձություն համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

Ես կարող եմ երկար գրել այն ճանապարհի մասին, որը անցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության իմ ընկերների հետ Կոնվենցիայի ստորագրման արարողությանը մասնակցելուց ի վեր, բայց դա այս պահին կարևոր չէ:
Միայն նշեմ, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին համապատասխան օրենքը մշակվեց և ընդունվեց քաղաքական կամքի և հետևողական ջանքերի շնորհիվ, որովհետև կառավարությունը և ԱԺ-ն այն կարևորեցին և դիտարկեցին որպես առաջնահերթություն:

Իհարկե, սա փոփոխությունների միայն սկիզբն է, որից հետո պետք է սկսվի նոր փուլ՝ ապահովելու օրենքի իրագործումը, ծրագրերի իրականացումը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառման նոր մակարդակը: Օրենքն ինքնին հրաշքներ չի գործում, բայց ստեղծում է իրավական հիմքեր և հնարավորություններ արժանապատիվ և անկախ կյանքի համար, որը պարտավոր է ապահովել կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և բոլոր պատասխանատուները:

Ուզում եմ այս առիթով շնորհավորել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպություններին և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աշխատել են նախագծի վրա, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Աննա Հակոբյանին և իմ օգնական Մուշեղ Հովսեփյանին: Հատուկ շնորհակալություն ԱԺ-ի իմ գործընկերներին նախագիծը քննարկելու և ընդունելու

  • Կիսվել: