հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օրակարգում Արցախն է. Վիգեն Խաչատրյանը՝ Փաշինյանի ու ՔՊ-ի հանդիպման մասին

Օրակարգում Արցախն է. Վիգեն Խաչատրյանը՝ Փաշինյանի ու ՔՊ-ի հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության հանդիպումն աշխատանքային հերթական հանդիպում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Հարցին, թե արդյոք օրակարգում եղե՞լ է Արցախի հարցը, պատգամավորը պատասխանեց․ ՛՛Իհարկե, օրակարգում Արցախն է՛՛:

Իսկ սահմանին ստեղծված իրավիճակում Արեւմուտքից Հայաստանի ունեցած ակնկալիքների մասին հարցին Խաչատրյանը չպատասխանեց:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունները տիրապետու՞մ են իրավիճակին՝ Խաչատրյանը վստահեցրեց, որ երբ իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա։:

  • Կիսվել: