շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ո՞վ է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը․ Օնիկ Գասպարյանը, Արտակ Դավթյանը և Ստեփան Գալստյանը միանգամից կատարում են ԳՇ պետի պարտականությունները

Ո՞վ է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը․ Օնիկ Գասպարյանը, Արտակ Դավթյանը և Ստեփան Գալստյանը միանգամից կատարում են ԳՇ պետի պարտականությունները

ԳՇ նախկիոն պետ Oնիկ Գասպարյանն իր պաշտոնանկության մասով վարչական դատարանի որոշման հրապարակումից հետո, այսօր վաղ առավիտյան ներկայացել է ԳՇ, մտել իր աշխատասենյակ՝ կատարելու ԳՇ պետի պարտականությունները։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԳՇ-ի իր աղբյուրները։

Հիշեցնենք, որ վարչական դատարանը առ ոչինչ էր համարել Գասպարյանի ազատման մասին որոշումը, մինչև այդ հարցով դատարանի վերջնական որոշումը:

 

Իսկ ամենահետքրքիրն այն է, որ ստեղծված իրավիճակում ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

Նշենք, որ մինչ Օնիկ Գասպարյանը գնացել է ԳՇ և փորձում է կրկին ղեկավարել այն, վարչապետի աշխատակազմը նրա պաշտոնանկության վերաբերյալ պարզաբանում տարածեց, ըստ որի Օնիկ Գասպարյանի պաշտոնակ է արվել, և դատարանի որոշումը իրավասու չէ փոխել նրա պաշտոնանկության մասին հրամանագիրը: Ըստ պարզաբանման` ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է:  
 
 
 

  • Կիսվել: