ԳՇ պետն այցելել է կենտրոնական հավաքակայան (լուսանկարներ)
Ամառային զորակոչին ընդառաջ՝ հունիսի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանությաննախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղումդիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը:
«Է. Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»: