հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր. «Հրապարակ»

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր։ Նա խախտել է բոլոր կարմիր գծերը, անգամ ԱԱԾ է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի մոտ, որ ճնշեն, և նա չկասեցնի ԳՇ պետի ազատման հրամանը։ Բայց դատավորը որոշումը կայացրեց։ Այդ մասին վարչապետին զեկուցել են նախօրեի ուշ երեկոյան։

Նա այնքան է վրդովվել, որ կորցրել է ինքնատիրապետումը, նստել է իրեն սպասարկող մեքենան և կարգադրել քշել։ Վարչապետի շքախումբը կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել է պտտվել Մաշտոցի պողոտայով՝ վեր ու վար։ Առավոտյան նրա աշխատակազմը խայտառակ հայտարարություն տարածեց, որ չեն կատարելու դատարանի որոշումը, իսկ «ուսապարկերը» սկսեցին դատապարտել դատավորին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: