հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոնց մեր երկրի շահերից բխում է, տենց էլ կանենք. Փաշինյանը՝ սահմանային ճշգրտումների մասին

Ոնց մեր երկրի շահերից բխում է, տենց էլ կանենք. Փաշինյանը՝ սահմանային ճշգրտումների մասին

Ոչ մեկի աչքը չենք հանի, բայց օրենքի և իրավունքի դիկտատուրա ենք հաստատելու։ Այս մասին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին և բնակիչների բարձրացրած հարցին, թե նախկինում որոշ հատվածներ տրվել են Ադրբեջանին, նա նշեց, որ սահմանային ճշգրտումներ են եղել, փոխել, մի տեղ տվել են, մի տեղ վերցրել են։

Ինչ վերաբերում է ներկայիս սահմանային ճշգրտումներին, ապա նա ասաց, որ «ոնց մեր երկրի շահերից բխում է, տենց էլ կանենք», ապա խոստացավ մի օր նստել ու քննարկել այդ հարցը։

«Անպայման դեմարկացիա պետք է արվի, որ այդ թեմաները չլինեն, բայց դա գիտեմ, շատ բարդ, շատ ճակատագրական հարց է»,– ասաց նա։

 

  • Կիսվել: