Ողջունում ենք ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը․ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար
Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ միջազգային իրավունքին և միջազգային լեգիտիմությանը համապատասխան: Այս մասին ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա իրավունքի, արդարության, օրինականության և պաղեստինցի ժողովրդի ազատագրության և անկախության համար մղվող պայքարի հաղթանակն է: Շնորհակալություն»: