Ոչինչ չի բացառվում, այսօրվա իշխանություններից ամենինչ սպասելի է․ Գևորգ Պետրոսյանն իր դեմ քրեական գործ հարուցելու մասին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը:
Քիչ առաջ այստեղ եկավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Լրագրողի հարցին, թե տեղյակ է, որ իր նկատմամբ հնարավոր է քրեական գործ հարուցվի, պատգամավորը նշեց․
«Նման տեղեկություն չունեմ։ Ոչինչ չեմ բացառում, այսօրվա իշխանություններից ամենինչ սպասելի է »,-նշեց նա։