երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան

Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ընդդիմությունից պրծավ, հետո մեղադրեց Ռուսաստանին, Արցախի իշխանություններին, Արցախի ժողովրդին: Երկրորդը, Արեւմուտքը օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելու կոնտեքստում փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը: Իրենք հեշտությամբ մտել են այդ դերի մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները եւ Հայաստանին չի տալիս խոստացած զենքը, Մինասյանն ասաց, որ այդ խնդրի լուծման ձեւը այն է, որ պետք է գնալ, Ռուսաստանի հետ նստել, խոսել, քննարկել, պահանջել ստանալ, կամ ռնվազն այլընտրանքային լուծում տալ, ոչ թե մուննաթ գալ: «Մուննաթի ինստիտուտը բնորոշ է այս իշխանությանը, մուննաթ է գալիս բոլորի վրա, որոնք որեւէ կերպ կարող է իրենց կարճ մտածողությամբ, իրենց աթոռից դուրս  պատկերացնեն որեւէ այլ լուծում: :

Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից: Ոչ, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է, Հայաստանը այս գորշ գայլերի արանքում թողնե՞լն է: Թե գտնել երկխոսության այնպիսի հարթակ, որ կարողանաս քո դաշնակցային հարաբերությունները, քո բնական դաշնակից համարվող Իրանին ներգրավել տարածաշրջանում կարեւորագույն անվտանգային հարցերի լուծմանը՝ առանց վնասելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ այս իշխանությունը Հայաստանը տանում է մի նոր կառափնարան:

  • Կիսվել: