հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ո՞վ ասաց, որ անելիքը միայն խոսելով է. «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր Տիրան Խաչատրյանը

Ո՞վ ասաց, որ անելիքը միայն խոսելով է. «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր Տիրան Խաչատրյանը

Այսօր Ազատության հրապարակում ՛՛Հայաստան՛՛ դաշինքի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր նաեւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Նշենք, որ նա չպատասխանեց լրագրողների հարցերին, սակայն դիտարկմանը, թե հանրահավաքին մասնակցելն արդեն ցույց է տալիս, որ անելիք ունի, արձագանքեց. ՛՛Իսկ ո՞վ ասաց, որ անելիքը միայն խոսելով է՛՛:

Խոսելով այն մասին, թե աջակցո՞ւմ է հանրահավաքը կազմակերպող քաղաքական ուժին, նա պատասխանեց. ՛՛Իսկ դա պարտադի՞ր է, ոստիկաններն էլ են այստեղ: Ես հարցազրույց չեմ տալիս, լրագրողներն ինձ շատ են ջղայնացրել են՛՛:

 
 

  • Կիսվել: