կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ո՞րտեղ է անց կացրել Ամանորը Սերժ Սարգսյանը

Ո՞րտեղ է անց կացրել Ամանորը Սերժ Սարգսյանը

Պաշտոնանկությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձել է արկարատև ուղևորությունների սիրահար։

Նա ժամանակ առ ժամանակ մեկնում է Արցախ, այնտեղ վայելում հանգիստը։ Ամռանը նա եղավ Բադեն-Բադենում, այնտեղից մեկնեց Հունաստան, վերադառնալով Հայաստան, նա դարձյալ ուղևորվեց հայրենի Արցախ, որտեղ տևական ժամանակ անց կացրեց։

Սակայն վերջին իրադարձությունները, մասնավորապես նոր քրեական գործը, որով Սերժ Սարգսյանը անցնում է որպես մեղադրյալ, այս անգամ խանգարեցին նրա ճամփորդական պլաններին, քանզի գործի շրջանակներում նա չի կարող լքել երկիրը։ Բացի այդ գործի շրջանակներում նրա գույքի վրա կալանք է դրած։   

Ուստի այս անգամ, հանգամանքների բերումով, Սարգսյանը ստիպված է եղել անց կացնել Ամանորը Ծաղկաձորում՝ ընտանիքի հետ միասին։ Նա միայն երեկ է վերադարձել Երևան։     

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրալ է անցնում պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու գործի շրջանակներում։

  • Կիսվել: