շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նույնիսկ եթե Ադրբեջանի հետ դեմ առ դեմ ենք խոսում, մեկ է, Թուրքիայի ներկայությունը և տեսնում ենք, և զգում ենք. Փաշինյան

Նույնիսկ եթե Ադրբեջանի հետ դեմ առ դեմ ենք խոսում, մեկ է, Թուրքիայի ներկայությունը և տեսնում ենք, և զգում ենք. Փաշինյան

Նույնիսկ եթե մենք Ադրբեջանի հետ դեմ առ դեմ ենք խոսում, մեկ է, Թուրքիայի ներկայությունը եւ տեսնում ենք, եւ զգում ենք. Դա կա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Արեւմուտքի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թուրքիային ներգրավելու միտում կամ փորձ:

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում, որ եթե ես հիմա ասեմ, նույնիսկ կարող է տարօրինակ հնչել, թե դրա մեջ ինչ կարեւոր բան կա:

Մենք խոսում ենք իրար հետ, եւ ես համարում եմ, որ մենք Թուրքիայի նախագահի հետ ունենք երկխոսություն: Այդ երկխոսությունը շատ բարդ է, հեշտ չի, բայց շատ կարեւոր է, որ դա լինի:

Պրահայում Թուրքիայի նախագահի հետ կուլիսներում շփում ունեցա, այդ լուսանկարը համացանցում էր հայտնվել: Ես հիշում եմ, թե այդ լուսանկարը ինչ մեծ շփոթ, քննարկում, արձագանք ու աղմուկ էր առաջացրել: Ես հիշում եմ նաեւ Հայաստանում մեր թիմակիցների շատ լարվածությունը դրանից: Իսկ ի՞նչն է տարօրինակ այդտեղ: Ընդհակառակը, տարօրինակ է, որ երկու երկիր, որ իրար հետ սահման ունեն, իրար հետ երկխոսություն չունեն: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչքան ջանք է պահանջվում կայացնել որոշում, գնալ եւ մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Դա պահանջվում է, որովհետեւ մենք գիտենք, թե գիտակցական ու ենթագիտակցական ինչ շերտեր կան: Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ հեռախոսազրույցը պետք է լինի շատ սովորական ու առօրյա մի բան»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ մենք Թուրքիային ընկալում ենք ոչ թե որպես երկիր, որ մեր հարեւան է, այլ Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով. «Մինչդեռ մենք պետք է Թուրքիայի հետ օրակարգ ունենանք եւ ունենք: Ափսոս, որ այդ օրակարգը պատշաճ արագությամբ չի իրացվում»:

Նա հիշեցրեց, որ իրեն քննադատելու համար ժամանակին թուրքական սիմվոլներով էին պատկերում սոցիալական ցանցերում. «Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի հայտարարել՝ ինձ վիրավորելու համար մի ասեք թուրք, որովհետեւ եթե ասենք, ասում եք գերմանացի, ես դրանից պետք է վիրավորվե՞մ»:

  • Կիսվել: