Նույն բակում ենք մեծացել․ Սիսակ Գաբրիելյանը իր և Գեորգի Կուտոյանի մասին
Քիչ առաջ էլ բակի տղաներով հիշում էինք որոշակի դրվագներ, եւ իսկապես խորին ցավ ենք ապրում։ Այս մասին Գեորգի Կուտոյանի հետ հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Կրկին ցավակցում եմ իր հարազատներին, ընկերներին, բոլորիս։ Մենք միասին մեկ բակում էինք մեծացել»,-ասաց նա։
Հարցին թե արդյուք կբացահայտվի դեպքը, Գաբրիրելյանը պատասխանեց․ «Իմ մեծ ցանկություն է, որ օբյեկտիվ քննություն ընթանա եւ բոլոր մանրամասները, որոնք հնարավոր է, քննության արդյունքում հայտնի դառանա։ Մեզ բոլորիս է պետք դա հասկանալու համար»։
Անդրադառնալով նաև Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին՝ ընդգծեց, որ և՛ Հայկ Հարությանի, և՛այս դեպքում աշխատելու մեծ տեղ կա, հատկապես իրավապահների համար։
Դիտարկմանը, թե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սլաքներն ուղղում է իշխանության կողմը և պնդում, որ իշխանություն է պատասխանատվություն կրում Կուտոյանի մահվան համար, Գաբրիելյանն արձագանեց․
«Կաճ կասեմ՝ պարոն Աշոտյանին ցանկանում եմ առողջություն եւ իմաստություն 2020թվականին»։