հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նստեք, Իլհամ Ալիևի հետ որոշում կայացրեք, եթե որոշումն այսօր չընդունվի, ավելի վատ կլինի․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)

Նստեք, Իլհամ Ալիևի հետ որոշում կայացրեք, եթե որոշումն այսօր չընդունվի, ավելի վատ կլինի․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առցանց անցկացված՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունը, տեղեկացնում է Belarus.kp-ն։

Լուկաշենկոն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի երկու հարցի:

՛՛Դուք մեր առջև երկու հարց եք դնում: Նախ կարդացի. ՛՛Իրադարձությունների գնահատականը և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՛՛։ Դուք պահանջեցիք, որ մենք որոշենք մեր դիրքորոշումը։ Դուք չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով՛՛,-ասել է Լուկաշենկոն։

Երկրորդ հարցը վերաբերում էր Հայաստանի ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզին։

՛՛Երկրորդ հարցը՝ ՛՛Տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ՛՛։ Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք՛՛,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նաև հավելել է, որ եթե որոշումն այսօր չընդունվի, ավելի վատ կլինի։

՛՛Դուք ինքներդ եք դա հասկանում։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ։ Այստեղ Դուք երկու հարց եք դրել։ Նիկոլ Վովաևիչ, դրանք ավելի քան տարօրինակ են՛՛,-ասել է նա:

 

   

  • Կիսվել: