Նստել ու մտածում ենք՝ էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու հանցակիցներին թույլ չտանք ընտրությունների վրա ազդել. Բաբաջանյան
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ արտահերթ նիստում ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեց, որ այս փոփոխություններն իրականացնելուց հետո այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ։
«Մենք հիմա խելոք նստել ու մտածում ենք՝ էլ ի՛նչ անենք, որ Քոչարյանին ու դրա մյուս դավաճան հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա կարողանան հնարավորինս քիչ ազդեցություն գործել: Հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար միջոցներ գտնել՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու համար:
Հետո՝ մեղք է, ընդդիմություն մի՛ կոչեք այդ հանցագործներին: Ժամանակին եթե իրավաքաղաքական գնահատական տայիք այդ հանցագործներին, ամեն մարդ կիմանար, թե ինչ չափով է մասնակցել պետության բռնազավթմանը, և դատական իշխանությունը, որն այսօր էլ այս հանցագործությունների հնարավոր իրականացնողներին շարունակում է իր պաշտպանության և հովանավորության տակ պահել, հույս չունենաք, որ իրավապահ համակարգի, դատական այս խայտառակ պայմաններում մենք ի վիճակի ենք լինելու լուծել մեր երկրի համար կենսական կարևոր այս հարցը»,- նշեց Բաբաջանյանը: