կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Սյունիք, ոչ Մեղրի, ոչ միջանցք արտահայտություն գոյություն չունի․ Վարչապետ

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Սյունիք, ոչ Մեղրի, ոչ միջանցք արտահայտություն գոյություն չունի․ Վարչապետ

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Սյունիք, ոչ Մեղրի, ոչ միջանցք արտահայտություն գոյություն չունի, կա տրանսպորտային ուղիների դեբլոկադայի մասին պնդում։ Այս ամսին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ օրինակ՝ այսօր, վերին Լարսը կրկին փակ է տրանսպորտային միջոցների համար և եթե պարզվի, որ ՀՀ-ն կարող է երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի և Իրանի հետ Նախիջևանով, դա լա՞վ նորություն, թե՞ վատ նորություն կլինի։

 

«Եթե Նախիջևանով գնանք Իրան ու Ռուսաստան, մենք ոնց ենք պատկերացնում, պիտի ասենք՝ մենք Ադրբեջանի տարածքով պետք է գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի գնա Նախիջևա՞ն։ Դա հնարավո՞ր է»,-նշեց Փաշինյանը ու հավելեց, որ այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն և եթե ամեն ինչ այդքան պարզ լինել, 25-30 տարիների ընթացքում հարցը կլուծվեր։

  • Կիսվել: