կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ. Արմեն Սարգսյան

Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ. Արմեն Սարգսյան

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի Ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ.

«Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ:

Մեր երկրում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում  նրա մեծ ներդրումը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում:

Նիկոլայ Ռիժկովն իրավամբ վաստակել էր հայ ժողովրդի սերը, հարգանքն ու երախտագիտությունը։ Պատահական չէ, որ նրան շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում»:

  • Կիսվել: