չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Նիկոլ Փաշինյանը խոսեց Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից

Նիկոլ Փաշինյանը խոսեց Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից:

Նա ասաց, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում. այս պահի դրությամբ կան ձերբակալված անձինք, ձերբակալվել է նաև նախարար Փիլոյանը:

«Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է, իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը պահենք», - ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշեց, թե միայն օրիանական ուժի մեջ մտած դատավճռից հետո է կարելի որևէ արձագանք անել:

«Հաճելի չէ այս իրավիճակը, բայց օրենքի առաջ մեր բոլորի հավասարությունը շատ ավելի կարևոր է, համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ, բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ, եթե ապացուցվի մեղավորությունը», - ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: