Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և Սերգեյ Թաշչյանի դիմումը՝
- Սերգեյ Սամվելի Թաշչյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ՝ 12 ամիս փորձաշրջանով` ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի պաշտոնից։
- Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սեյրանի Կեսոյանին։ 2 3. Սերգեյ Սամվելի Թաշչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։
Սերգեյ Դաշչյանը հիշյալ վարչության պետի տեղակալ էր նշանակվել 2023-ի հունիսին: