Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ այցելել է քննչական գործողության մասնակցելու. ՀՔԾ-ն հերքում է թերթին
Հատուկ Քննչական ծառայությունից InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հերքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՔԾ այցելության մասին թերթերից մեկում տեղ գտած հրապարակումը։
««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ.֊ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»,- տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նշենք, որ երեկ թերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ է այցելել քննիչներին «դուխ» տալու համար, քանի որ ՀՔԾ քննիչները դեմ են ՍԴ նախագահի դեմ իրականացբող գործընթացներին: