երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ։

Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպում է ունեցել նաև Բերքաբերի բնակիչների հետ։

Այդ հանդիպումները փակ են եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

  • Կիսվել: