չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ. hraparak.am

Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ. hraparak.am

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս է տալիս։ Ընդ որում՝ ասուլիսի մեկնող լրագրողներին կառավարությունն անգամ փոխադրամիջոց չտրամադրեց։ Սակայն ասուլիսի մեկնելուց առաջ՝ այսօր ժամը 5-ին մոտ, Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, եւ այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու, գրում է hraparak.am-ը:

Կայքը նշում է, որ իրենց ասացին, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների եւ նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին եւ հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։

  • Կիսվել: