չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա

Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,- նշեց Քյարամյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլի 18-ին էր հայտարարել, որ հարցաքննվել է այս գործի շրջանակներում, սակայն չէր նշել, թե ինչ կարգավիճակով։

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ», - ասել էր Փաշինյանը:

  • Կիսվել: