երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ աշխատում է ուղիղ․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ աշխատում է ուղիղ․ Իշխան Սաղաթելյան

Հակասություն չասեմ, բայց... ինչպես ձևակերպեմ, Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են հասկացել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումներում հակասություններ կան։

«Իսկ Մհեր Գրիգորյանը փորձում էր ներկայացնել այն աշխատանքը, որ արել են, այն սկզբունքները, որ գոյություն ունեն։ Ինձ թվում է ընդհանրապես, սա նոր տպավորություն չէ, սա նաև բանակցային փաստաթղթերին ծանոթանալուց հետո տպավորություն է, կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն ու կան արտգործնախարարությունների ու հանձնաժողովների միջև բանակցություններ։

Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր պայմանավորվածությամբ, որի մասին շատ պաշտոնյաներ տեղյակ չեն լինում։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ աշխատում է ուղիղ»,-ասաց Սաղաթելյանը։

  • Կիսվել: