Նիկոլ Փաշինյանին ուղարկված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այն ուղարկվել է ԱԱԾ՝ հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով: