Նիկոլ Փաշինյանին կարելի էր, Հայկ Մարությանին` ո՞չ. Դանիել Իոաննիսյան
Նիկոլ Փաշինյանին կարելի էր, Հայկ Մարությանին` ո՞չ: Նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՛՛Իրազեկ քաղաքացի՛՛ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
՛՛Նիկոլ Փաշինյանը 2012 թվականին պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ-ի ցուցակով։ Սակայն շատ շուտ նա լքեց ՀԱԿ-ը, բայց վայր չդրեց պատգամավորական մանդատը։
Ու դա չխանգարեց Նիկոլ Փաշինյանին լինել հանրության կողմից սիրված պատգամավոր։
Հիմա եթե պնդում եք, որ 2018-ին երևանցիներն ընտրել էին ՔՊ-ին և ոչ Հայկ Մարությանին, ապա ասեք խնդրեմ, 2012-ին մարդիկ ընտրել էին Նիկոլ Փաշինյանին, թե՞ ՀԱԿ-ին... Եվ արդյո՞ք ՀԱԿ-ը լքելիս Փաշինյանը չպիտի հրաժարվեր ՀԱԿ-ով ստացած պատգամավորական մանդատից՛՛,-նշել է նա։