ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում խայտառակ ձախողում էր․ Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում խայտառակ ձախողում էր․ Խաչատրյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում խայտառակ ձախողում էր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կառավարության ղեկավարը և չորս բարձրաստիճան պաշտոնյաներ չեն հանդիպում և չեն քննարկում ԱՄՆ-ի տրամադրած տարեկան մոտ 15 միլիոն դոլարը և ԵՄ-ի կողմից տարեկան 70 միլիոն եվրոյից պակաս գումարը: Երեք տարի առաջ նույնիսկ առաջարկվել է 2,6 միլիարդ եվրո։ Քաղաքական հայտարարությունը նույնպես շատ կարևոր է։ Հիշեք, որ իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրոպային, որքան նա ցանկանում է, իսկ Եվրոպան հայտարարեց SEPA-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) մասին»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով Կառավարության կատարողականին՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ բուն կատարողականի մասին Փաշինյանի զեկույցի մեջ չլսեցին: Նրա խոսքով՝ ուղերձներից մեկն էր այն, որ Փաշինյանն ասաց՝ Արցախի հարցն ուժային կենտրոնները դիտարկում էին, որ Հայաստանի վրա վզկապ անցկացնեն և Ղարաբաղի հարցն արտածին է:

«Նման բան ես հիշում եմ 1988թ․ Լիգաչովն էր ասում և դրանից հետևություն, եթե Արցախի հարցն ուղղակի «պովոդոկ» էր, ըստ Փաշինյանի, որպեսզի Հայաստանն անկախությունից զրկեն, դե Փաշինյանն էլ ամեն բան արեց, որ այդ «պովոդոկից» զրկվի: Փաշինյանի քաղաքականությունն, իր խոսքերով, ուղղված էր Արցախը զոհելուն, որ փրկի Հայաստանը, բայց մենք տեսնում ենք՝ Արցախը զոհելուց հետո ինչ՝ էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել: Փաշինյանն իր պարտվողական քաղաքականությունը փորձում էր հրամցնել որպես միակ ռեալ պոլիտիկ, որով հնարավոր է Հայաստանը փրկել, այն դեպքում երբ իր ղեկավարման օրոք Հայաստանն ազատ անկման մեջ է և պետականության կորուստը, ցավոք սրտի, այլընտրանք է»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: