կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Նիդեռլանդների թագավորի ծննդյան տոնակատարությունը Երևանում (տեսանյութ)

Նիդեռլանդների թագավորի ծննդյան տոնակատարությունը Երևանում (տեսանյութ)

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատունը կազմակերպել է Նիդեռլանդների Թագավորի ծննդյան տոնակատարությունը։

Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնության եւ համերաշխություն է խորհրդանշում։

Նիդեռլանդցիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։ 2013 թվականից Նիդեռլանդների գահը Բեատրիքս թագուհուց փոխանցվել է որդուն՝ Վիլեմ Ալեքսանդրին, որը ծնվել է ապրիլի 27-ին, այդ տարի էլ տոնը վերանվանվել է Թագավորի օր կամ Թագավորի ծննդյան օր, իսկ տոնակատարության պաշտոնական ամսաթիվը հաստատվել է ապրիլի 27-ը։

  • Կիսվել: