հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ Գուրգեն Մելիքյան

Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ Գուրգեն Մելիքյան

Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

«Տավուշը մեր դարպասն է այսօր, և մենք պարտավոր ենք և՛ Ոսկեպարը, և՛ Կիրանցը, և՛ Բաղանիսը պահելու։ Միակողմանի զիջումը ոչ մի բան չի տալու մեզ, մենք ստորացած վիճակում ենք։ Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը բայց և գիտենք այն արյան արժեքը, որ տղաները թափել են»,- հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ այդ շրջանները բոլորինս են և ոչ միայն այդտեղի բնակչությանը և պետք է բոլորս պայքարենք դրանց համար։

 

«Սա հողի, տան, տարածքի հարց չէ, հայրենիքի հարց է, մենք պարտավոր ենք պահելու այդ հողը»,- ասաց նա։

  • Կիսվել: