Ներկայացվել է Զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելը
Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի եւ նախարարության աշխատակիցների հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Զբաղվածության պետական ռազմավարությունն ու զբաղվածության ծրագրերը: Զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելի շնորհանդեսը առաջացրեց հարցեր եւ դրանց սպառիչ պատասխաններ: