երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն օգոստոսի 25-ին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ։

Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերությունները, խոսել համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժի առկայության մասին։

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

Ալեքսանդր Վիննիկովը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին՝ նորընտիր խորհրդարանում հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության խորացումից՝ բարձր գնահատելով Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելությունում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ։

  • Կիսվել: