հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նարեկ Մալյանն ու Բաբկեն Հարությունյանն ազատ են արձակվել

Նարեկ Մալյանն ու Բաբկեն Հարությունյանն ազատ են արձակվել

Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ազատ է արձակվել նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրառում է արել.

՛՛Քիչ առաջ ազատ արձակվեցի Ձերբակալվածների պահելու վայրից, շնորհակալությունս եմ հայտնում փաստաբանիս` Գայանե Պապոյանին` ցուցաբերած օպերատիվության և պրոֆեսիոնալիզմի համար, կուսակցական ընկերներիս և ինձ համար անհանգստացած անձանցից:

Ինձ ձերբակալելու քաղաքական դրդապատճառներին, առաջիկայում անշուշտ կանդրադառնամ՛՛:

 

  • Կիսվել: